Մայիսյանի միջնակարգ դպրոցը 80 տարեկան է: Մայիսյանի բնակիչները դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ տոնում են դպրոցի 80 ամյակը: Տոնական միջոցառմանը մասնակցում են նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանը: Դպրոցի տնօրենի համար օրն առանձնակի նշանակություն ունի, այստեղ կյանք, սեր ու լավատեսություն է դրվել ամեն անկյունում ու ամեն վայրկյան վստահեցնում է տնօրեն Իշխան Պետրոսյանը և աշակերտների հետ ներկայացնում դպրոցի պատմությունը, դժվարությունները, որոնք հաղթահարվել են համատեղ ջանքերով, ձեռքբերումները որոնց հասել են միասնական գաղափարներով և անելիքները, որոնց ցանկը մեծ է և նպատակասլաց: Դպրոցի 80 ամյակի կապակցությամբ շնորհավորանքները շատ են, բարեմաղթանքներն անպակաս, դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանի հպարտությունն անսահման: