Ինչպես հանրապետության բոլոր, այնպես էլ Արմավիրի թիվ 5 հատուկ դպրոցում այսօր ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը, բացվեց ուսումնական հաստատությունների դռներն ու հնչեց առաջին զանգը: Բոլորն ուրախ են, բոլորն էլ ոգևորված ու գիտելիքների ամրապնդման հարցում հաստատակամ տրամադրված: Մանկավարժները շնորհավորում են աշակերտներին, հորդորում լինել կարգապահ և օգտագործել սովորելու իրենց ընձեռված հնարավորությունը: Իսկ ահա աշակերտները սիրելի ուոսուցիչներին խոստանում են լինել օրինակելի աշակերտ, սովորել գերազանց, ապա կրթությունը շարունակել ու երկրի համար պահանջված մասնագետ լինել: Սեպտեմբերի մեկը կամ դպրոցն առավել տպավորիչ է թվում առաջին դասարանցիների համար: Օրինակ, փոքրիկ Աիդան լավ գիտի ուր է եկել, մեծ սպասելիքներ ունի դպրոցից, վստահ է լավ է սովորելու, առայժմ նկարչուհի դառնալու մասին է մտածում, բայց չի ժխտում, որ ժամանակի ընթացքում գուցե միտքը փոխի ու այլ մասնագիտություն ընտրի: