Արմավիր քաղաքի ավտոկայարանի հարևանությամբ գտնվող դեկորատիվ ծառերը ոռոգման սեզոնի մեկնարկից սկսած, ըստ ականատեսների, պարտաճանաչ կերպով ոռոգվում են, սակայն ոչ թե ջրով, այլ դիզելային վառելանյութով:
Այս պարագայում տարածքի պատկանելիության մասին խոսելն ավելորդ է: Տրամաբանական չէ նաև ենթադրել, որ ինչ որ մեկը դիզվառելիքը շփոթել է ջրի հետ: Սակայն հստակ կարելի է ասել, որ ծառերն ինչ որ մեկին խանգարում են, ով, ծառերի չորանալուց հետո, տարածք կմտնի ծանր տեխնիկայով: