ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մարզերում անցկացվում է գրքերի ցուցահանդես-վաճառք և հանդիպում ընթերցասեր երիտասարդների հետ: Արմավիրի մարզպետարանում ընթերցասեր քաղաքացիները ծանոթացան ցուցադրվող հայ և արտասահմանյան գրականությանը: Մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը ցուցահանդես-վաճառքին մասնակից արմավիրցիների արձագանքը բարձր գնահատեց և հավելեց, որ ակտիվության դեպքում ցուցահանդեսը կերկարաձգվի ևս մեկ օրով: Ցուցահանդես-վաճառքն արդեն կայացել 2 մարզերում, Արմավիրը 3-րդն էր: Ցուցահանդեսի ակտիվ գնորդների շարքում էին Արմավիրի մարզային գրադարանի ներկայացուցիչները, ովքեր վստահաբար նշեցին, որ առաջարկվող գրականության ցանկը ինքնատիպ է և հագեցած ժամանակակից հեղինակներով: