Մրգաշատցիները փակել են Երևան Արմավիր մայրուղին:
Ալաշկերտցիները փակել են Արմավիր – Մարգարա հանրապետական նշանակության ճանապարհը:
Հայկավանցիները փակել են միջհամայնքային նշանակության ճանապարհը:
Արմավիրցիները փակել են Արմավիր միջհամայնքային նշանակության ճանապարհը:
Տասյնակ գյուղերի բնակիչներ ճանապարհ փակելով պահանջում են կարկուտի հասցրած վնասների փոխհատուցման արագ լուծում, պահանջում են նաև գյուղնախարարի հետ հանդիպում:
Գյուղնախարարն էլ կարկուտից տուժած գյուղերի գյուղապետերի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ Արմավիրի մարզպետարանում քննարկում է հետագա անելիքը:
Գյուղնախարարը առայժմ խորհուրդ է տալիս խաղողի այգիների խոր էտ կատարել, իսկ պտղի և բանջարաբոստանային կուլտուրաների վերականգնման մասին լռում է: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ գյուղացիներից երկու օր ժամանակ է խնդրում վնասներն ուսումնասիրելու և կառավարությունում հարցը բարձրացնելու համար: Առայժմ ճանապարհները մնում են փակ, գյուղացիները չեն նահանջում, պահանջում են արագ և ողջամիտ քայլեր կառավարության կողմից: