Մայիսի 15-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղ էին եկել մասնագետներ, ովքեր պետք է խորհրդատվություն անցկացնեին կարկուտից տուժած գյուղացիներին հետ, թե ինչպես էտել խաղողի վազերը, որպեսզի արագ վերականգնվի: Գյուղացիները բոյկոտեցին մասնագետի խորհրդատվությունը, ասացին, որ մասնագետից էլ լավ մասնագետ են, ոչ թե խորհրդի, այլ փոխհատուցման կարիք ունեն: Իսկ փոխհատուցման մասին առայժմ լռում են: Պատկան մարմինները վստահեցնում են չեն կարող փոխհատուցման ձևերի մասին խոսել, քանի դեռ չեն ավարտել գյուղերում վնասի չափերի ուսումնասիրությունները: Գյուղատնտեսության փոխնախարարն էլ հավելեց, որ, եթե մասնագետի կարիք չունի գյուղացին, կարող են ներողություն խնդրել և հեռանալ, իսկ եթե կլինի մեկ գյուղացի, որը կցանկանա լսել խորհուրդները, ապա սիրով կմնան և կշարունակեն: Մրգաշատցիները գերադասեցին դուրս գալ Արմավիր – Երևան մայրուղի և այնտեղ շարունակել բողոքը: