Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի տասնյակավոր տնտեսության տնամերձ հողատարածքներ շուրջ տասը տարի է չեն ոռոգվում: Տարածքի նախկին բերքատու, ներկայիս` չորացած ծառերը բնակիչները կտրել են որպես վառելիք օգտագործելու համար: Գյուղացիները դժգոհում են ոռոգման ջրի բացակայությունից եւ մեծ ցավով նշում, որ, ապրելով գյուղում, չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ: Խնդրի լուծման համար գյուղացիները բազմիցս դիմել են Մայիսյանի համայնքապետին, վերջինս էլ իր հերթին բարձրաստիճան մարմիներին, սակայն խնդրիը մինչ օրս անլուծելի է: