Ամանորի նախաշեմին Դալարիկ գյուղի բնակիչ Գագիկ Ասատրյանի տունը հրդեհվեց: Ասատրյանը հրդեհից հետո հայտնվեց հիվանդանոցում, որտեղից գնալու տեղ չուներ:
Մեկ օր հիվանդանոցի ընդունարանում մնալուց հետո Գագիկին եղբայրը՝ Մարտուն Ասատրյանը, տեղափոխել է Դալարիկ՝ իր բազմանդամ ընտանիք, սակայն Գագիկին իր տանը պահելը գործնականում անհնար է համարում:
Ասատրյանը գոնե ժամանակավոր կացարանի կարիք ունի, ինքն էլ եղբոր հետ համակարծիք է, որ մեկ սենյականոց այս բնակարանում երկար ապրել չի կարող:
Գյուղապետ Պարգև Սաղաթելյանը ծանոթ է Գագիկի և անձին, և խնդրին, սակայն, սոցիալական օգնությունից բացի, առայժմ ոչնչով չի կարող օգնել:
Գյուղապետը պատրաստվում է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել Արմավիրի մարզպետարան՝ Գագիկ Ասատրյանին գոնե ժամանակավոր կացարանով ապահովելու խնդրանքով: