Գեղակերտի ավագանին մայիսի 3-ի նիստով հաստատեց համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը: Թե որքանով բնակիչները կմասնակցեն տեղական ինքնակառավարմանը, դա այլ հարց է: Փաստն այն է, որ բոլոր համայնքներում ավագանին, որպես կանոն, բնակիչների մասնակցության կարգը պարտադիր կերպով հաստատում է: Օրակարգում ևս 3 հարց է ընդգրկված: Հաջորդ հարցն այլ բովանդակությամբ է, բայց իր կարևորությամբ առաջինից չտարբերվող, խոսքը համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին է: 3 և 4-րդ հարցերը երիտասարդական ծրագրերով նախատեսված միջոցառումներ կազմակերպելուն և օգնություն տրամադրելուն էին վերաբերում: Նիստը վարեց գյուղապետ Սերյոժա Առաքելյանը: Նիստին ներկա էին ավագանու բոլոր 7 անդամները: Գեղակերտի ավագանու որոշմամբ 1 մլն 200 հզր դրամ տրամադրվեց Շուշիի ազատագրման կապակցությամբ Արցախյան հերոսամարտի մասնակիցներին շնորհավորելու, ազատամարտում զոհվածների ընտանիքներին աջակցելու, ինչպես նաև համայնքի 16 անապահով ընտանիքներին օգնություն հատկացնելու համար: Ավագանին միաձայն հաստատեց նաև վերը նշված երկու հարցերը, այսինքն տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության և հանրային բաց լսումների ու քննարկումների կազմակերպման, անցկացման կարգը: Ավագանու որոշմամբ 200 հզր դրամ էլ հատկացվեց երիտասարդական ծրագրին, մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառում կազմակերպելու համար: