ՀՀ Արմավիրի մարզի «Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:   

Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

  1. ՀՀ քաղաքացիությունը,
  2. բարձրագույն կրթությունը,
  3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

  1. դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
  2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
  3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
  4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ),
  5. հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
  6. աշխատանքային գրքույկի պատճենը: 

Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների  հետ:                  

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. հունվարի 27-ից մինչև փետրվարի 25-ը ներառյալ,  ամեն  օր,  ժամը 10:00-ից մինչև 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից, «Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2021թ. մարտի 9-ին, ժամը 14:00-ին, «Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Հասցե՝ Արմավիրի մարզ, գ.Նոր Արտագերս, 1-ին փողոց, 43 շենք

Տեղեկությունների համար զանգահարել 077 052727 հեռախոսահամարով:

ՀՀ Արմավիրի մարզի
«Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց»
ՊՈԱԿ կառավարման խորհուրդ