Գարանան ամիսներին բնական աղետներից գյուղատնտեսությանը հասցված վնասների 50 տոկոսը բաժին է ընկնում կարկուտին: Հատկապես վերջին տարիներին կապված երկրագնդի կլիմայական փոփոխությունների հետ, կարկտահարությունները դարձել են ավելի հաճախակի և ուժգին: Կարկուտի դեմ պայքարի պետական ծրագրին իր աջակցությունն է ցուցաբերում Վիվասել ՄՏՍ-ը, որը միայն վերջին մեկ տարում այդ ուղղությամբ կատարել է 45 մլն դրամի սոցիալական ներդրում: Արմավիրի մարզի 5 համայնքներում տեղադրվել է 8 միավոր Զենիթ հակակարկտային կայան: Ծրագրի շրջանակներում Վիվասել ՄՏՍ-ը այսօր մարզի Արտամետ համայնքին հանձնեց ևս մեկ հակակարկտային կայան: