Մայիսի 13-ին Արմավիրի ավագանու որոշմամբ և հրավերով Արմավիր էին այցելել ՌԴ Շախտի քաղաքապետի պատվիրակությունը՝ քաղաքապետ Ստանիսլավ Դենիսի գլխավորությամբ: Շախտի պատվիրակությանը դիմավորեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Երկու քաղաքներն այսուհետ կհամարվեն եղբայրական քաղաքներ: