ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր Արմավիրի մարզում էր: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ փոխվարչապետը հերթական այցելությունը կատարեց մարզի հանրակրթական այն դպրոցներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ: Նշենք, որ դպրոցներում վերանորոգման աշխատանքներն իրականացվում են կառավարության կողմից տրամադրված Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլի շրջանակներում: Փոխվարչապետը գոհ էր շինարարության ընթացքից, իսկ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ վստահ, որ նոր ուսումնական տարվա մեկնարկին շինարարական աշխատանքները խոչընդոտներ չեն ստեղծի: Որոշ դպրոցներում նույնիսկ նոր ուսումնական տարին կսկսվի նոր վերանորոգված դպրոցում: