«ՆորԱկունք» ՓԲԸ աշխատակիցները շուրջ 200 ծառ տնկեցին: Արմավիրի ջրամբարների պոմպակայանների տարածքում կա 3-4 հա ազատ հողատարածք, որը ժամանակին աչքի է ընկել իր կանաչապատ տարածքով: Բայց հետագայում, ինչպես շատ ծառածածկ տարածքներ, այստեղ էլ հատվել են ծառերն ու աստիճանաբար տարածքն անապատի է վերածվել: 2010 թվ-ից «ՆորԱկունք» ՓԲԸ աշխատակիցները Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի աջակցությամբ սկսեցին իրականացնել ծառատունկի նոր ծրագիր: Ծառերը տրամադրում է մարզպետարանը, ծառատունկն իրականացնում Նոր Ակունքը: Արդեն իսկ տնկվել է 1500 ծառ: Ծառերի թիվն ավելանում է, տարածքը՝ ոռոգվում, ծառածածկ տարածքը՝ հատուկ խնամվում: Նոր Ակունքի աշխատակիցները վստահ են, քիչ ժամանակ անց, շատերը կնկատեն ու կվայելեն նորաստեղծ անտառի գեղեցկությունն ու էկոլոգիապես մաքուր օդը: