Արմավիրի քաղաքային զբոսայգում վաղ առավոտից քաղաքացիների հոսքը չի դադարում: Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, ուժային կառույցները, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի գլխավորությամբ կատարվեց սրբերի բարեխոսության աղոթք: