Մայիսյան հաղթանակներն ու հերոսների սխրագործությունները երբեք չեն մոռացվի: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումների շարքն Արմավիրում շարունակվեց Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: Զորամաս էին այցելել Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, ՀՀԿ Արմավիրի ՇԵԿ երիտասարդները, Արմավիրի Արվեստի քոլեջի ուսանողները: Երիտասարդների կողմից կազմակերպվել էր համերգային ծրագիր՝ նվիրված Շուշիի ազատագրման 22-ամյակին:
Մինչ համերգային ծրագրի մեկնարկը, մարզպետ պարոն Ղահրամանյանի կողմից լավագույն 20 զինծառայողները, ովքեր ցուցաբերել են կարգապահ վարք և բարձր առաջադիմություն, արժանացան շնորհակալագրերի և խրախուսական նվերների: Միջոցառման ավարտին զորամասի հրամանատարության կողմից Նվեր Պետրոսյանն արժանացավ պատվոգրի «Բանակ-հասարակություն» կապն ամրապնդելու համար:
ՀՀԿ Արմավիրի ՇԵԿ-ը շնորհակալություն հայտնեց Արմավիրի մարզպետին և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ը ծրագրի իրականացմանն աջակցելու համար: