Արմավիրի մարզպետարանը սկսել է աշնանացան ցորենի սերմնացուի բաշխման գործընթացը: Այս տարի Արմավիրի մարզ է ներկրվել աշնանացան ցորենի առաջին վերարտադրության «Կրասնոդարսկայա 99» տեսակի սերմնացու: Ինչպես տեղեկացանք Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանից, կառավարության որոշման համաձայն, մարզին հատկացվել է 118 տոննա սերմնացու, որը կբաշխվի նախապես հայտ ներկայացրած 9 համայնքների միջև: Սերմնացուն տրամադրվում է մինչև 3 հեկտար ցանք կատարելու համար՝ 1 հեկտարին 300 կգ ցանքսի նորմայով: Սերմնացուն գյուղացուն տրամադրվում է մինչև 2014թ. հոկտեմբերի 1-ը վերջնական ժամկետով, 1 կիլոգրամի դիմաց 2 կիլոգրամ վերադարձնելու հարաբերությամբ՝ 80 դրամով վճարելու պայմանով: