Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում բացվեց բուժամբուլատորիայի նոր շենքը: Գյուղի նախկին ամբուլատորիան տեղակայված էր համայնքապետարանի շենքի առաջին հարկի 3 սենյակներում: Շենքը չուներ ջրամատակարարման և ջեռուցման համակարգ: Այժմ բաղրամյանցիներն ունեն նորակառույց բուժամբուլատորիա, որը հագեցած է նոր ու ժամանակակից բուժսարքավորումներով: Այստեղ բուժզննում կարող են անցնել ինչպես Բաղրամյանի, այնպես էլ Շենիկ համայնքի բնակիչները: