2 տարի առաջ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոնը հիմնովին վերանորոգվեց: Այժմ կենտրոնը հագեցած է նոր սարքավորումներով, որոնք ամբողջությամբ ներգրավված են աշխատանքի մեջ: Այս կապակցությամբ այսօր աշխատանքային այցով Արմավիրի բժշկական կենտրոն էր այցելել ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Առողջապահության նախարարը շրջեց բժշկական կենտրոնում, հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ: Դերենիկ Դումանյանը բարձր գնահատեց կենտրոնի գործունեությունը և վստահեցրեց, որ Արմավիրի բժշկական կենտրոնը կարելի է համարել Հայաստանի առաջատար բուժսպասարկման կենտրոններից մեկը: