Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները անչափահասների բաժնում հաշվառված երեխաներին ուղեկցեցին Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եղեկեցի, որտեղ երեխաները հանդիպեցին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հետ և աղոթք բարձրացրին առ Աստված: Ոստիկանության աշխատակիցները վստահ են, որ եկեղեցու հետ կապը դրական ազդեցություն կունենա երեխաների հոգեբանության վրա: Անչափահասները նույնպես գոհ էին կազմակերպված հանդիպումից: Նրանց խոսքով, հոգևոր դասի հետ շփումը կարևոր նշանակություն ունի իրենց համար, իսկ նպատակների իրականացման համար անհրաժեշտ է հույս ու հավատ:

Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները վստահ են, որ նման հանդիպումները շատ կարևոր են երեխաների համար, հոգևորականների հետ շփումը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ նրանց հավատմունքի,  մտածելակերպի վրա  ու հաջողության հասնելու ճանապարհին: Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը անչափահասներին հորոդորեց սիրել հայրենիքը, ծնողներին ու շրջապատը: Երեխաներին սրբազանից օրնություն և աղոթագիրք ստացան: