Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի գեղարվեստի բաժինը ներկայացավ հերթական ցուցահանդեսով: ՀՀ անկախության տոնին նվիրված մի շարք թեմատիկ նկարներով դպրոցի սաները մեկնարկեցին աշնանային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված էր ինչպես ՀՀ անկախության 22-ամյակին, այնպես էլ հայ-ռուսական բարեկամությանը: Ցուցահանդեսում տեղ էին գտել մի շարք դիմանկարներ, որոնցում պատկերված էին հայկական և ռուսական կինոյի հայտնի դերասաններն ու բանաստեղծները: