Արմավիրի մարզի մի շարք համայնքներում հուլիսի 8-ին  անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 20-րդ ընտրատարածքում համայնքի ղեկավար կընտրեն  5 համայնքներում՝ Մրգաշատ, Փշատավան, Աղավնատուն, Առատաշեն, Ջրարփի: Աղավնատուն և Ջրարփի համայնքներում առաջադրվել է համայնքի ղեկավարի մեկական թեկնածու, Առատաշենում և Մրգաշատում երկուական թեկնածու, Փշատավանում երեք թեկնածու:

20-րդ ընտրատատարածքի հանձնաժողոի նախագահ Գոռ Հովհաննիսյանից տեղեկացանք, որ ընտրությունների ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը առայժմ դիմում բողոքներ չի ստացել, ահազանգեր չեն եղել, խախտումներ չեն արձանագրվել: