ԱԺ պատգամավոր, Սև Հովազ ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը շնորհավորում է բոլոր կանանց, մայրերին ու քույրերին կականց տոնի՝ ապրիլի 7-ի կապակցությամբ և ցանկանում կանացի երջանկություն, առողջություն և ամենակարևորը վստահությունը: Սև Հովազ ջոկատի հրամանատարը հիշեցնում է, մենք ուժեղ ենք մեր մայրերըով, մայերերը մեր զինվորներով: Ռուստամ Գասպարյանը կանանց մաղթում է, համբերություն, հպարտություն, վստահություն ու հավատ:
ԱԺ պատգամավորը նաև շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին նվիրաբար կանգնեցին հայ զինվորի կողքին և նույն հայրենասիրության ոգով օգնության ձեռք մեկնեցին զինվորներին ու ազատամարտիկներին: Սև Հովազ ջոկատի հրամանատարը հատուկ շնորհակալություն է հայտնում դպրոցականներին, բոլոր դպրոցների նախաձեռնող խմբերին, քաղաքացիներին ու կազմակերպություններին, ովքեր ջանք չեն խնայում սնունդով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ինչպես նաև իրենց ոգեշնչող նամակներով օգնել մարտադաշտում գտնվող հայ զինվորներին: