Տնտեսություն

ՖԻԼՈՔՍԵՐԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՔԱՆԴՎԻ 8,33 ՀԱ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ

20 մարտ, 2013

  • Нравится

Ֆիլոքսերիա հիվանդության տեսակը, որը վնասում է խաղողի այգիները, ներխուժեց նաև Արմավիրի մարզ: Այս մասին այսօր Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: Նրա կարծիքով Արարատյան դաշտավայրը միակ տարածքն էր ՀՀ-ում, որը, մինչև նախորդ տարի, զերծ էր մնացել, սակայն, չպահպանելով համապատասխան միջոցառումների շարքը, հիվանդությունը տարածվեց նաև Արմավիրի մարզի Գայ և Աղավնատուն համայնքների խաղողի այգիներում: Հիվանդության դեմ պայքարի միակ միջոցը այգիները քանդելն է: Նշված երկու գյուղերում ընդհանուր առմամբ կքանդվի 8,5 հեկտար խաղողի այգի: Կառավարության որոշմամբ ֆիլոքսերիայով վարակված 1 հեկտար այգու համար տարեկան սեփականատիրոջը կտրամադրվի 1 մլն 61 հզր 400 դրամի փոխհատուցում: Դա, ըստ հաշվարկների, 1 տարվա ակնկալվող եկամտի գումարն է: Տվյալ այգիների սեփականատերերին կառավարությունը փոխհատուցում կտրամադրի 3 տարի: Ս. Գալստյանն անդրադարձավ նաև Արարատի և Արմավիրի մարզերում կարտոֆիլի և լոլիկի ցանքատարածություններում նախորդ տարվանից տարածված ցեցին, որը վնասել է մոտ 2000 հա հողատարածք: Ըստ գյուղնախարարի տեղակալի, ցեցի թիթեռի դեմ պայքարի միջոցառումների իրականացման շարքը դեռ կառավարության քննարկման փուլում է: