Տնտեսություն

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ Է

5 օգոստոս, 2013

  • Нравится

2012թ-ից Արմավիրի քաղաքապետարանը քաղաքային զբոսայգում իրականացնում է բարեկարգման մի շարք աշխատանքներ: Նախորդ տարի սկսվեց և այս տարի շարունակվում է այգու պարսպապատման աշխատանքները: Զբոսայգում տեղադրվել են նստարաններ, լուծվել է ոռոգման ջրի խնդիրը՝ կառուցվել է 1 հզոր խորքային հոր, որը հնարավորություն է տալիս ոռոգել ոչ միան այգու տարածքն ամբողջությամբ, այլև Երևանյան փողոցի ծառերն ու հարևանությամբ գտնվող բժշկական կենտրոնի կանաչապատ տարածքը: Հատվել է զբոսայգու 58 չորացած ծառ և տնկվել 450 նոր դեկորատիվ ծառ, որը, ի դեպ, 95 տոկոս կպչողունակություն է ապահովել: Այգում կառուցապատման աշխատանքները շարունակվում են, և քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը խոստանում է՝ շատ շուտով Արմավիր քաղաքի զբոսայգին կդառնա ամենագեղեցիկ ու հաճելի վայրերից մեկը: Իսկ զբոսայգու տնօրեն Դավիթ Պետրոսյանն էլ վստահեցնում է՝ այգում անելիքներ շատ կան և քաղաքապետարանը մի շարք ծրագրեր կիրականացնի նաև հաջորդ տարի: