Ակնալիճ Համայնքներ Տնտեսություն

ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

8 օգոստոս, 2013

  • Нравится

Արմավիր-Երևան ավտոմայրուղու Ակնալիճ համայնքի հատվածում արագաչափ տեղադրելուց հետո սկսվել են ճանապարհային նշանների փորձարկումները: Առաջին հերթին, չգիտես ինչու, Ակնալիճ ճանապարհային ցուցիչ նշանի կապույտ գույնը փոխարինվեց սպիտակով, և դա այն պարագայում, երբ Ակնալիճ գյուղը տեղակայված է բացառապես ավտոմայրուղու մի կողմում և ունի գետնանցում: Տեսնելով, որ անտրամաբանական է մայրուղու այդ հատվածում արագությունը սահմանափակել 90-ից 60 կմ/ժամ արագության, մայրուղու երկու կողմում ավելացվեցին 70 առավելագույն արագության նշաններ: Վարորդները սովորեցին նաև այդ փոփոխություններին: Օրերս մայրուղու այդ հատվածում վերականգնվեց «Ակնալիճ» ճանապարհային նշանների կապույտ գույնը: Հատկանշական է, որ այս փոփոխությունները կատարվել են վերջին 5-6 ամիսների ընթացքում:
Այս փոփոխությունների ֆոնի վրա հարց է առաջանում. հիմա վարորդներն անվտանգ երթևեկելու համար պետք է հետևեն ճանապարհի՞ն, թե՞ ճանապարհի եզրերին տեսնելու, թե ճանապարհային նշաններում հերթական անգամ ի՞նչ փոփոխություն է կատարվել:

նշաններ