Համայնքներ

ՓՇԱՏԱՎԱՆԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է, ԳՅՈՒՂԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ

21 հունիս, 2013

  • Нравится

Փշատավան գյուղի բնակիչ Սամվել Հակոբյանը մտահոգված է, գյուղից արտագաղթողների թիվն աճել է, երիտասարդները գյուղից հեռանում են, ոմանք մայրաքաղաքում, ոմանք էլ արտերկրում աշխատանք փնտրելու են գնում: Վերջին շրջանում Փշատավանում կողպված դռներն են ավելացել, շատ ընտանքիներ են արտասահման մեկնել: Հակոբյանն անհանգստացած է, այս տեմպերով որ շարունակվի, Փշատավանում, բացի մեծահասակներից, ոչ ոք չի մնա: Ըստ Հակոբյանի, նրանք, ովքեր չեն մեկնում, կամ ֆինանսական միջոցներն են բացակայում, կամ էլ արտերկրում ծանոթ բարեկամ չեն գտնում, որպեսզի աշխատանք գտնելու հարցում օգնություն խնդրեն: Եվս մեկ կարևոր խնդիր կա գյուղում. երիտասարդներից շատերն ամուսնանալու հնարավորություն չունեն, ոչ տուն, ոչ էլ գումար ունեն: Ըստ Հակոբյանի, շատ տղաներ են տարիք առել ու դեռ ընտանիք չեն կազմել: Սահմանամերձ Փշատավան գյուղի մասին այս և այլ խնդիրների մասին կարող եք ծանոթանալ տեսանյութով: