Տնտեսություն

ՑՐՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ ԾԻՐԱՆԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐԸ

30 մարտ, 2014

  • Нравится

Մինչև Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները պատրաստվում էին այգիները ցրտահարությունից պաշտպանել մարտի լույս 31-ի գիշերը, 30-ին առավոտյան ժամը 7-ից հետո սկսեց նվազել ջերմաստիճանը և առատ ձյունը քամու ուղեկցությամբ վնասեց հատկապես ծիրանի, դեղձի և խաղողի այգիները: Ձյուն է տեղացել Արմավիրի մարզի ողջ տարածքում: Ինչպես տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանից, առանձին հատվածներում ձյան շերտը հասել է մինչև 30 սմ-ի, իսկ քամու ուժգնությունը առավոտյան գրանցվել է 20-ից 25 կմ/ժ արագություն: