Հասարակություն

Ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառում տեղի ունեցավ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Այստեղ էին հավաքվել հազարավոր հայեր աշխարհի տարբեր երկրներից

24 ապրիլ, 2015

  • Нравится

Ապրիլի 24-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Ցեղասպանության 100-ամյակի գլխավոր միջոցառումը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում էր: Հարյուրավոր հայեր երթով հրապարակ բերող տարբեր ճանապարհներից եկան ու միացան հրապարակում գտնվող այն 1000-ավոր հայերին, ովքեր այստեղ էին եկել աշխարհի տարբեր երկրներից: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հնչում էր հայկական երաժշտություն, հայերեն կոչեր ու արդարության պահանջներ:
«Տարիներ առաջ հնարավոր չէր նման միջոցառում կազմակերպել և ազատորեն բարձրաձայնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, սակայն հիմա մարդիկ ազատ կարող են արտահայտվել այդ մասին և սա, առիթ համարելով, մենք պետք է շարունակենք պահանջատիրական իրավունքով և նման միջոցառումների միջոցով Թուրքիայի կառավարությունից պահանջել ընդունել Հայոց ցեղասպանությունը,- ասում են Թաքսիմի հրապարակում գտնվող սփյուռքահայերը: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար հայերն այստեղ էին եկել իրենց նախնիների լուսանկարներով ու պահանջ ներկայացնող պաստառներով:
Թաքսիմի հրապարակում հազարավոր հայեր, ի հիշատակ 1915 թվ-ի անմեղ զոհերի, մոմեր վառեցին և նստացույց կազմակերպեցին: