Հասարակություն

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

26 փետրվար, 2013

  • Нравится

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Արմավիրում էր, Ժառանգություն կուսակցության առաջնորդը հանդիպումը սկսեց քայլերթով, քաղաքի հանրապետության փողոցի սկզբնամասից, մինչև մշակույթի տան բակ: Րաֆֆի Հովհանիսյանը փոքրիկ ելույթ ունեցավ, քաղաքացիներին միասնության կոչ արեց, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ պատրաստ է լսել բոլոր առաջարկները ու կարող է գնալ երկխոսության: Ժառանգության առաջնորդը լավատեսության կոչ արեց արմավիրցիներին, աղքատությունը կվերանա, արտագաղթը կփոխարինվի ներգաղթով, փոփոխությունները կլինեն միմյանց հաջորդող ու դրական առումով, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և շարունակեց ճանապարհը, դեպի Մեծամոր, ապա Էջմիածին քաղաքներ: