Մշակույթ/Սպորտ

Տոլմայի փառատո՞ն, թե՞ տոնավաճառ

17 հուլիս, 2014

  • Нравится

Սարդարապատի հուշահամալիրի տարածքում կայացավ տոլմայի չորրորդ փառատոնը: Կազմակերպիչներն ուրախությամբ նշեցին, որ փառատոնը գնալով նոր որակ է ստանում և ավելի մեծ մասսաներ է ներգրավում:
Շատերը, անտեսելով կիզիչ արևն ու շոգը, շտապեցին Սարդարապատի հուշահամալիր՝ համտեսելու հայկական ավանդական կերակուրը:
Խոհարարների կողմից պատրաստված տոլմայի տեսականին աչքի էր ընկնում իր բազմազանությամբ և յուրօրինակ ձևավորմամբ: Շատերը, համտեսելու գայթակղությամբ տարված, մոտենում էին տաղավարներին և պարզում, որ այստեղ անվճար ոչինչ չի տրվում:
Ներկաներից մեկը զարմացած նկատեց, թե ինչո՞ւ են կազմակերպիչները միջոցառումը տոլմայի տոնավաճառ կամ տոլմայի ցուցահանդես-վաճառքի փոխարեն կոչել փառատոն: