Մշակույթ/Սպորտ

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԵՂԵԼ Է ՈՉ ԹԵ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՔԱՂԱՔ, ԱՅԼ ՀԶՈՐ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

23 նոյեմբեր, 2013

  • Нравится

Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի հրավերով և աջակցությամբ մարզպետարանում ցուցադրվեց Տիգրանակերտում 2013թ. հնագիտական պեղումների արդյունքները: Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը աշակերտներին և այցելուներին ներկայացրեց Տիգրանակերտի պեղումների ընթացքը, արշավախմբում ընդգրկված ուսանողների կողմից պատրաստված «Մենք Տիգրանակերտում» լուսանկարների շարքն ու ֆիլմը: Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարի խոսքով պեղավայրը հայտնաբերվել է 2005թվ-ին., և ողջ մակերեսը կազմում է 70 հա, որից պեղվել է 1.7 հեկտարը՝ 2.5 մետր միջին խորությամբ: Ըստ Համլետ Պետրոսյանի Տիգրանակերտում իրականացված հնագիտական պեղեումների ժամանակ հայտանաբերված Սասանյան դրոշմները, կնիքները և մի շարք այլ իրեր վկայում են, որ Տիգրանակերտը եղել է ոչ թե գավառական քաղաք, այլ հզոր քաղաքակրթական կենտրոն: Արշավախմբի ղեկավարն իր խոսքում նշեց, որ արշավախմբի հիմնական նպատակը ոչ միայն բնակավայրը հետազոտելն է, գիտականորեն ապացուցելը հին ժամանակներից հայերի էթնիկ-մշակութային առկայությունը Արցախի տարածքում, այլև այն մերօրյա մշակութային գործընթացի մաս դարձնելը, որի նպատակով էլ 2010թ. պեղավայրում բացվել է թանգարան, որն իր տեսակով ամենաընդարձակ և հաջողված հնագիտական թանգարան է համարվում՝ տարեկան շուրջ 30 հազար այցելուով: