Հասարակություն

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ Armughi.am ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

5 դեկտեմբեր, 2016

  • Нравится

«Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը, որն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում, 2016թ-ի ապրիլին իրականացրեց 2-րդ նորարական ճամբարը:
Սոցիալական նորարարութան ճամբարը մեկտեղում է մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար:
Ամեն տարի 50-60 երիտասարդ մասնակցում է նորարական ճամաբարին, որի ընթացքում ձեւավորվում են խմբեր, հղկվում գաղափարներ եւ դրանք ներկայացվում ժյուրիի հավանաությանը: Ժյուրիի անդամները լսելով, քննարկելով գնահատում են ներկայացված գաղափարները, իսկ հավանության արժանացածներին տրմադրվում է ֆինանսական աջակցություն:
Երիտասարդների մասնակցությունը նորարական ճամբարին հնարավոր է դառնում Արմավիրի Ինֆոտան միջոցով: Ինֆոտներ գործում են Վանաձորում, Արմավիրում, Մարտունիում, Գորիսում (Սյունիքի Ինֆոտուն), Իջևանում, Գյումրիում, Արարատում և Վայքում։ Արմավիրում «Ինֆոտուն» ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն»-ը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի հետ համատեղ: Ինֆոտների հիմնական նպատակը մեդիա գրագիտության և խոսքի ազատության խթանումն է:
Ճամբարում երիտասարդների կողմից առաջարկվող ծրագրերից մեկը Armughi.am կայքի ստեղծումն էր, որը ներկայացրեցին Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի (Արմավիրի ՔԵ կենտրոն) երիտասարդները:
Դեկտեմբերի 2-ին, Արմավիրի Մշակույթի տանը տեղի ունեցավ կայքի շնորհանդեսը, ծրագրի ղեկավար, Արմավիրի ՔԵ կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը ներկայացրեց հունիս-սեկտեմբեր ամիսներին իրականացված աշխատանքները, որի արդյունքում ստեղծվել է կայք:
– Նպատակ ունենք մեր քաղաքի բնակչությանը իրազեկել Արմավիրի ներքաղաքային 9 երթուղիների ժամերը եւ սահմանել կանոնավոր երթևեկություն. վերջինիս իրականացման համար ստեղծել ենք նաեւ թեժ գծի ծառայությունը, այս կայքը մի գործիք է, որով կվերահսկենք երթուղիների աշխատանքը, բնակիչների կողմից բարձրաձայնված դիմում-առաջարկ-բողոքներն կուղղենք համապատասխան օղակներին՝ լինելով հետեւողական,- նշեց Մատինյանը:
Շնորհանդեսի ավարտին քաղաքապետարանի ներկայացուցիչը ողջունելով նախաձեռնությունը նեշեց, որ եթե երթուղիների տնօրենները մրցույթներում ներկայանում են պատշաճ ծրագրով, ապա պետք է պատշաճ էլ իրականացնեն իրենց ստանձնած գործունեությունը:
Այսուհետ, արմավիրցիներն իրենց բոլոր դիմում-առաջարկ-բողոքները կարող են գրել Armughi.am / armughi.youthcenter.am/ կայքում, երիտասարդներն ամբողջացնելով երթուղիների աշխատանքի վերաբերյալ ստացված առաջարկ-բողոքները կներկայացնեն մարզպետարան եւ քաղաքապետարան:

Դիտումներ՝ 758