Հասարակություն

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

31 մայիս, 2014

  • Нравится

Մարզկենտրոն Արմավիրն արդեն եկեղեցի ունի: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին կառուցվել է ծնունդով արմավիրցի, Սանկտ Պետերբուրգում բնակվող, տեղի հայ համայնքի նախագահ, Հայ Առաքելական Եկեղեցու ատենապետ Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ:
Մայիսի 31-ին տեղի ունեցավ մարզկենտրոնի միակ բազիլիկ եկեղեցու օծման արարողությունը՝ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ և թեմի հոգևորականների մասնակցությամբ: Եկեղեցու օծման արարողությանը մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: