Հասարակություն Պատահարներ

Վիճակագրական տվյալների համաձայն բնակարանային հրդեհների զգալի մասը տեղի է ունենում պատշգամբներում

14 մայիս, 2016

  • Нравится

Նկարագրենք մի քանի իրադրություն,որոնք կարող են պատշգամբներում հրդեհի առաջացման պատճառ հանդիսանալ:
Իրադրություն.Կրակը պատշգամբում:
Հիմնական պատճառները.
• Պատշգամբների ծանրաբեռնումը զանազան անպետք իրերով, հին կահույքով, մակուլատուրայով և այլն, որոնք լավ ,,սնունդ,, են հանդիսանում կրակի համար.
• Մաքրող, դյուրավառ հեղուկների պահումը դրանց պահման համար չնախատեսված տարաներում և պայմաններում.
• Երեխաների խաղալը կրակի հետ.
• Անզգույշ ծխելը:
Հիշե՛ք.
• Միշտ ազատ պահեք հրշեջ սանդուղքներն ու ելանցքերը, նույնը պահանջեք ձեր ներքևի հարևաններից՝ դա կփրկի ձեր կյանքը հրդեհի ժամանակ.
• Պատշգամբում մշտապես պահեք ավազ.
• Պատշգամբի դուռը միշտ փակ պահեք, որպեսզի փոքրահասակ երեխաները ձեր բացակայության դեպքում չկարողանան այնտեղ խաղալ կրակի հետ (դռան վրա պատրաստեք երեխաների համար անհասանելի լրացուցիչ փական).
• Եթե ծխում եք պատշգամբում, ծխախոտի մնացորդները հանգցրեք ջրով լցված մետաղական տարայի մեջ, որպեսզի քամին չտարածի կայծերը: Նույնը խնդրեք անել նաև ձեր վերևի հարևաններին:
Ձեր գործողությունները.
• Ծխի հոտ զգալիս անմիջապես զանգահարեք 1-01 հեռախոսահամարով, տեղեկացրեք հարևաններին և նրանց օգնության կանչեք.
• Հանգցրեք կրակը ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով, քանի որ նման դեպքերում կրակն արագորեն տարածվում է վերին հարկերի բնակարաններ և բազմաթիվ մարդիկ հայտնվում են վտանգավոր գոտում.
• Համոզվելով, որ պատշգամբի տակ չկան մարդիկ ու ավտոմեքենաներ, կարելի է այրվող իրերը ներքև նետել.
• Եթե մինչև հրշեջների ներկայանալը դուք ինքներդ չեք կարող սանձել կրակը, ապա պինդ փակեք պատշգամբի դուռն ու օդանցքը, որպեսզի կրակը չտարածվի դեպի սենյակ: Այնուհետև բնակարանից դուրս հանեք հրդեհի մարմանը չմասնակցող մարդկանց.
• Հարևանների օգնությամբ սենյակից դուրս բերեք թանկարժեք իրերը, որոնք կարող են վնասվել հրդեհաշիջման ժամանակ (ջրից կամ փրփուրից).
• Մի՛ կանգնեք պատուհանին շատ մոտ, քանի որ շիկացած ապակին կոտրվում է նրա վրա ջուր լցնելուց և դուք կարող եք ստանալ վնասվածք կամ այրվածք:
Արմավիրի ՄՀ և ՏԱ տեսչությունը կրկին անգամ հորդորում է մարզի բնակչությանը հետևողականորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները,հրդեհի հետևանքով մարդկային և նյութական կորուստներից խուսափելու համար:

ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային հրդեհային և
տեխնիկական անվտանգության տեսչություն