Հասարակություն

ՎԵՐՋԻՆ ԴԱՍ ԿԱՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

24 մայիս, 2013

  • Нравится

Այսօր հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը: Չնայած Արմավիրի մարզում վերջին տարիներին վերջին զանգը փոխարինվել է վերջին դասով, բայց այնուամենայնիվ շրջանավարտները չեն հրաժարվում հրաժեշտի բեմական միջոցառումներից: Նրանք ամփոփում են դպրոցում անցկացրած ձեռքբերումները, հպարտանում իրենց ստացած գիտելիքներով, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնում իրենց արդեն հարազատ դարձած դպրոցի ուսուցչական կոլեկտիվին և առաջին դասարանցիներին հորդորում սիրել դպրոցն ու գնահատել գիտելիքների ձեռքբերման այս կարևոր օջախը: Ուրախ են շրջանավարտները, հպարտ նրանց ուսուցիչները, բայց միևնույն ժամանակ բոլորի մոտ տխրության ու հրաժեշտի հուզմունքն է տիրում: Շրջանավարտները ոտք կդնեն կյանքի նոր ու դժվարին փուլ, իսկ ուսուցչական կոլեկտիվները կշարունակեն իրենց անձնվեր աշխատանքն ու սերունդների կրթության և դաստիարակության նվիրական գործը: Շնորհավորանքներն այսօր ամենուր են, բարեմաղթանքները՝ բազմազան: