Տնտեսություն

ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԸ

7 օգոստոս, 2013

  • Нравится

ՀՀ կառավարության կողմից Հրատապ խնդիրների լուծման ծրագրի մեկնարկը տրվել է 2011թ-ին: Այս ժամանակահատվածում բարեկարգվել են Արմավիրի մարզի մի շարք համայնքների հանրակրթական դպրոցների տանիքներն ու պատուհանները, ասֆալտապատվել են նաև դպրոցի բակերը: Հրատապ ծրագրի 3-րդ փուլով վերանորոգվել են Մեծամորի մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներն ու վերելակները: Ծրագրի 4-րդ փուլով այժմ իրականացվում է Արմավիր քաղաքի Երևանյան 40ա, Մաշտոցի 3 և Հ.Ավետիսյան 28 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները, որոնց համար կառավարությունը հատկացրել է շուրջ 60 մլն դրամ: