ՏԻՄ բարեփոխումներ

Վարորդը կամ աշխատակազմի քարտուղարը նախապես ծանոթացնում է ավագանուն նիստի օրակարգի հարցերին

13 հունվար, 2018

  • Нравится

Խորոնք համայնքի ավագանին հենց տարեսկզբին գիտի ավագանու նիստերի կայացման օրվա, ժամի մասին: Ժամանակացույցը կազմվում է մեկ տարվա համար՝ 6 պարտադիր նիստի կայացման համար: Համայնքի ղեկավար Սարգիս Նահապետյանն ասում է, որ չնայած ժամանակացույցն արդեն ավագանու անդամներն ունեն, միևնույնն է, նիստից 5 օր առաջ ևս մեկ անգամ զգուշացվում են: Բացի դա, նաև օրակարգի հարցերն են տրամադրվում ավագանու անդամներին, որպեսզի առարկությունների կամ առաջարկությունների դեպքում նախապես վերանայվի օրակարգը:
Համայնքի ղեկավարը մշտապես ավագանու անդամներին խորհուրդ է տալիս հաճախ շփվել գյուղի ազգաբնակչության հետ ու ծանոթանալ նրանց հոգսերին ու խնդիրներին, իսկ քանի որ ավագանու անդամներից մեկը դպրոցի տնօրենն է, մյուսը՝ ջրբաժանը, ավելի հեշտ է դառնում գյուղացիների խնդիրներին ծանոթանալն ու արդյունավետ օրակարգ կազմելը,- վստահեցնում է Սարգիս Նահապետյանը:
Համայնքի ղեկավարն ասում է, որ ավագանու նիստերն անցնում են բուռն քննարկումների ձևով: Վերջերս ավագանին դեմ է քվեարկել օրակարգի հարցերից մեկը, որը վերաբերել է դպրոցի հարակից ճանապարհը ասֆալտապատելուն: Ավագանին քննարկել է ու հասկացել, որ դրա համար առնվազն 7 մլն դրամ է անհրաժեշտ, որոշել է այդ գումարով ավելի առաջնային հարց լուծել:
Խորոնքի գյուղապետը ծանոթ չէ օրենքի փոփոխություններին, բայց վստահեցնում է՝ օրենքի որևէ տարր չի խախտվում, ՏԻՄ աշխատանքները կազմակերպվում են կարգով ու պատշաճ կերպով, կծանոթանա փոփոխություններին, բայց առայժմ մտահոգությունն այլ է, համայնքների միավորումը չի կարողանում պատկերացնել գյուղապետը: