Հասարակություն

ՎԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

26 դեկտեմբեր, 2012

  • Нравится

Էջմիածնի ընդհանուր իրավասությունների դատարանում այսօր շարունակվեց Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի դատաքննությունը: Հիշեցնենք, որ Նազարյանը մեղադրվում է ՀՀ Քր. օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով: Աշակերտի նկատմամբ բռնություն կիրառելու և հայհոյելու իրեն ներկայացված մեղադրանքը մեղադրյալն անհիմն է համարում: Մեղադրող կողմն էլ պնդում է, որ մեղադրանքը կազմվել է հիմնավոր ապացույցների հիման վրա: Նախորդ դատական նիստին դատարանը վճիռը հրապարակելու համար հաջորդ նիստը նշանակել էր դեկտեմբերի 26-ին, սակայն այսօր Նազարյանը դատարան չէր ներկայացել, չներկայանալու մասին դատարանին միջնորդություն ևս չէր ներկայացրել: Դատարանը որոշեց վճիռը հրապարակել դեկտեմբերի 27-ին և դատական նիստին բերման ենթարկել Սուսաննա Նազարյանին: