Պատահարներ

Սպանություն Գյումրիում․ սպանվել են ընտանիքի 6 անդամները

12 հունվար, 2015

  • Нравится

Գյումրու «Ասպարեզ» ակումբի տեղեկատվությամբ այսօր` հունվարի 12-ին, առավոտյան 6:40-ին Գյումրիի Մյասնիկյան փ. 188 տանը գնդակահարվել է ընտանիքի վեց անդամ՝ հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, մեկ վեցամսական երեխան, վիրավոր հիվանդանոցում է։ Հայտնի են սպանվածների անունները՝ Սերյոժա, Հասմիկ, Արմեն, Արաքսյա, Աիդա, Հասմիկ (3 տարեկան) Ավետիսյաններ: Դիակներին հայտնաբերել է հարեւանուհին՝տանտիրուհու քույրը, որը եկել էր առավոտյան սուրճը խմելու: Նրա պատմելով նախ տեսել է քրոջ դին, որը գտնվել է միջանցքում, իսկ մնացածները եղել են անկողնում, մեծահասակները գնադակահարված են եղել գլխից, իսկ երեխաներին սվինահարել է: Վեց ամասական երեխան չի մահացել, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության, վիճակը կայուն ծանր է:
Արդեն պարզվել է, որ կասկածյալը ՌԴ 102-րդ զոերամասի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է: Ըստ որոշ տեղեկությունների վեիջինս տանը փոխել է շորերը եւ քաղաքացիական հագուստով դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյկաններ եւ ՌԴ 120-րդ ռազմաբազայի բարձրաստիճան զինվորականներ:
Հայտարարվել է հետախուզում քաղաքի տարբեր փողոցներում հերթապահություն են իրականացնում ոստիկանները, ապահովության համար որոշ դպրոցներից երեխաներին տուն են ուղղարկել: