Մշակույթ/Սպորտ

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒՄ

28 սեպտեմբեր, 2013

  • Нравится

Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբեր ամսի վերջին շաբաթ օրը նշում է Սուրբ Գևորգի տոնը: Արմավիրի մարզի Այգեշատ համայնքն այս տոնը հատուկ շուքով է անցկացնում: Համայնքի եկեղեցին կրում է Սուրբ Գևորգ անունը: Այսօր Այգեշատի բնակիչները հավաքվել էին եկեղեցում, որտեղ Արմավիրի թեմի հոգևոր դասի կողմից անցկացվեց սուրբ պատարագ, ապա ավանդույթի համաձայն համայնքի բնակիչները եկեղեցու բարերարի հետ միասին մասնակցեցին մատաղի արարողակարգին: