Տնտեսություն

ՍԵՐՄԻ ՈՐԱԿԻՑ ԳՈՀ ԵՆ, ԴԻԶՎԱՌԵԼԻՔԻՑ՝ ՈՉ

2 հուլիս, 2013

  • Нравится

Արմավիրի փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը շրջայց է կատարում Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքներում: Սամսոնյանը գյուղացիներից հետաքրքրվում է արդյո՞ք կառավարության տրամադրած սերմացուի որակը գոհացնում է նրանց: Պարզվում է սերմացուն նորմալ է, դիզվառելիքն է անորակ: Արշալույսի բնակիչ Համբարձում Մանուկյանը ստացել է օգնություն հատկացված սերմից, ցանել ու նկատել՝ լավ ծլողունակություն ունի, մնում է բերքատու տեսակ լինի: Իսկ ահա դիզվառելիքի որակից Մանուկյանը շատ դժգոհ է, ասում է օգտագործելի չէ, ոչ մի մեխանիզատոր չի ցանկանում վերցնել այդ վառելիքը, ասում են ավելի շատ մազութի է նմանվում, Մանուկյանն ասում է լավագույն դեպքում օգնություն ստացած դիզվառելիքը կարելի է օգտագործել որպես վառարանի կպչան: