Հասարակություն

ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐՎԱ ԳԼԽԱՑԱՎԱՆՔԸ՝ ԾԻՐԱՆԸ, ԱՆԻՎՆԵՐՆ ՈՒ ԿՑՈՐԴԸ

3 հուլիս, 2013

  • Нравится

Արևադաշտցի Ավետիք Սարգսյանը երկու օր է Նոյան հյութերի գործարանի դիմաց կանգնած է: Իր հնամաշ ավտոմեքենայով ծիրան էր բերել մթերելու: Սպասում էր իր հերթին, բայց դեռ կտրոն չուներ, որպեսզի կողմնորոշվեր ե՞րբ է ծիրանը մթերելու ու դեռ քանի օր է գործարանի դիմաց սպասելու: Սակայն սպասելու հանգամանքը Սարգսյանին այնքան չէր անհանգստացնում, որքան ավտոմեքենայի վիճակը: Ճանապարհին մեքենայի երկու անիվները վնասվել էին, մի կերպ գործարան էր հասել ու ծիրանով բեռնված ավտոմեքենայով հերթի շարքը համալրել: Ավետիքը իրենց հերթին սպասողների հետ փորձում էր լեզու գտնել, խնդրում էր սպասողներին հաշվի առնել մեքենայի վիճակն ու զիջել իրեն հերթն առաջ գցելու համար: Երկար բանակցություններից հետո հաջողվեց նրան առանց կտրոնի մուտք գործել գործարան: Սպասող գյուղացիները Սարգսյանին ընդառաջ գնացին ու օգնեցին մեքենան գործարան հասցնել: Հենց գործարանի մուտքի մոտ էլ պարզվեց, որ Սարգսյանի բախտն այսօր ընդհանրապես չէր բերում. մեքենայի կցորդն էլ երկրորդ գլխացավանքն էր, ճանապարհին պոկվեց ու ետ շարժվեց: Հավաքված գյուղացիները նորից օգնեցին Ավետիքին, կցորդը առաջ հրեցին ու անիվազուրկ մեքենային ամրացրեցին: