Համայնքներ

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ. ԲԱԳԱՐԱՆՑԻՆ ԲՌՆԵԼ Է ԱՐՏԱԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

12 մարտ, 2013

  • Нравится

Այս էջում Դուք պարբերաբար կարող եք ընթերցել և տեսնել այն 20 սահմանամերձ համայնքների մասին պատմող նյութերը, որոնք իրենց խնդիրներով, սովորույթներով ու ձեռքբերումներով առաջիկա ամիսների ընթացքում կներկայացնենք ձեր ուշադրությանը: Առաջին սահմանամերձ համայնքը, որտեղ այցելեցինք, ընդամենը 300 մետր հեռավորության վրա է գտնվում հայ-թուրքական սահմանից: Դա Բագարան համայնքն է, որն ունի 170 տնտեսություն: Այստեղ գյուղացիները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ: Որքան էլ համայնքներում խնդիրները շատ են, այստեղ դրանք առավել ընդգծված ու օրակարգային են: Դրանց մասին խոսում են գյուղացիները, հաստատում՝ գյուղապետը, ականատեսը դառնում՝ մեր նկարահանող խումբը: