Մշակույթ/Սպորտ

ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆ

20 նոյեմբեր, 2012

  • Нравится

Ռուսաստանի հայերի միության և Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում անցկացվում է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երկրորդ փառատոնը: «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել 2010 թվականին, որին մասնակցել են հանրապետության 1300 հանրակրթական դպրոցի աշակերտներ: Փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուսական մշակույթին և հոգևոր արժեքներին: Մարզի հանրակրթական դպրոցներում երգի առաջին փուլն անցկացվել է և յուրաքանչյուր դպրոցից ընտրվել 5 աշակերտ, ովքեր նոյեմբերի 19-ին Արմավիրի մշակույթի տանը հանդես եկան փառատոնի մարզային փուլում: Ըստ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ռուսների հետ բարեկամության կամուրջը հիմնվել է դարեր առաջ, իսկ նմանօրինակ փառատոններն ամրապնդում են այդ բարեկամական հարաբերությունները: