Հասարակություն

«Ջուրը կյանք է. ամեն կաթիլը թանկ է»

7 հունիս, 2018

  • Нравится

«Արարատյան դաշտի սահմանափակ, սակայն արժեքավոր ջրային պաշարները մեր շարունակական ուշադրության կարիքն ունեն, և ԱՄՆ կառավարությունը շարունակելու է աջակցել այս թանկարժեք ռեսուրսի արդյունավետ օգտագործմանն ուղղված Հայաստանի ջանքերին»,- իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը։
Հունիսի 5 –ին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում Վեդի քաղաքում նշվեց «Շրջակա միջավայրի համաշխարհային օրը»
Միջոցառումն իրականացվում է մարտի 22-ից «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետօգտագործում» ծրագրի՝ «Ջուրը կյանք է. ամեն կաթիլը թանկ է» միջոցառումների շարքի շրջանակներում՝«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հետ համագործակցությամբ։Միջոցառման նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողության վերաբերյալ, նպաստել ջրօգտագործողների վարքագծի փոփոխությանը:
Միջոցառմանը ներկա էին ծրագրի գործընկեր համայնքների ղեկավարներ, պարային ու թաթերական խմբեր:
Ողջ օրվա ընթացքում ծրագրի գործընկեր համայքների մանկապարտեզի ու գեղարվեստի դպրոցների, մշակույթի տների գեղարվեստական խմբերի ու անհատ կատարողների կողմից հնչեցին երաժշտական կատարումներ, հատուկ ելույթներ, տարբեր ներկայացումներ: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև ջրի թեմայով գեղանկարչական և լուսանկարչական ցուցահանդեսներ, որտեղ լավագույն 3 աշխատանքները արժանացան մրցանակաների: