Համայնքներ Ջանֆիդա

Ջանֆիդայի ավագանին օգնություն հատկացրեց սոցիալապես անապահով 23 ընտանիքների

26 ապրիլ, 2016

  • Нравится

Գումար կտրամադրվի և ավագանու 2015թ. դեկտեմբերի 21-ի թիվ 09 նիստի 43-Ն որոշման մեջ փոփոխություն կկատարվի: Ապրիլի 26-ին Ջանֆիդայի ավագանու օրակարգում այս երկու հարցն է ընդգրկված: Նիստին ավագանու բոլոր 6 անդամները ներկա են: Օրակարգը հաստատվում է միաձայն և ավագանու որոշմամբ փոփոխություն է կատարվում 2015թ. դեկտեմբերի 21-ի որոշման մեջ, այն է՝ պետության կողմից տրամադրվող դրամաշնորհ ավելացնել 276,8 հզր դրամ, բաժին 1, խումբ 1, դաս 1 նախահաշվով նախատեսված /4212/ հոդվածին ավելացնել 226.8 հզր դրամ, /4891/ հոդվածին ավելացնել 50 հզր դրամ և վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 400 հզր դրամ տեղափոխել ֆոնդային բյուջե:
Ջանֆիդայի ավագանու որոշմամբ 200 հզր դրամ հատկացվեց Արմավիրի մարզի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը և 925 հզր դրամ օգնություն տրամադրվեց Ջանֆիդայի 23 սոցիալապես անապահով ընտանիքների:

Դիտումներ՝ 755