ՏԻՄ բարեփոխումներ

Չեն հասցրել օրենքն ուսումնասիրել

15 նոյեմբեր, 2017

  • Нравится

ՏԻՄ գործող օրենքը մի քանի հոդվածներով պարտադրում է տեղական իշխանություններին իրենց աշխատանքները դարձնելու թափանցիկ և հասու համայնքի բնակիչների համար: Բնակչության քանակի ավելացման հետ ավելի խիստ պայմաններ է առաջադրում առավել մեծ համայնքների ՏԻՄ-ի վրա:
Օրինակ, ՏԻՄ գործող օրենքի 16 հոդվածի 9-րդ կետի պահանջով՝
10000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

Արմավիրի մարզում 3 քաղաքային՝ Արմավիր, Վաղարշապատ և Մեծամոր համայնքներն ունեն 10 000-ից ավել բնակիչ և կարելի է օրենքի պահանջի կատարմանը հետևել իրենց գործող համացանցային պաշտոնական կայքերի միջոցով:
Շատ համայնքներում տարիներ շարունակ ավագանու նիստերը կայանում էին միայն թղթի վրա: Փոփոխված օրենքը բացառելու կամ ռիսկերը նվազեցնելու նպատակով, բացի ավագանու նիստի որոշումից, պահանջում է նաև հրապարակել ավագանու նիստի արձանագրությունը, որը պետք է ստորագրեն ավագանու անդամները և համայնքի ղեկավարը:
Նույն՝ 16 հոդվածի 8-րդ կետի պահանջով՝

8. Ավագանու նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարը: Ավագանու նիստերի արձանագրությունները ստորագրում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները:

Իսկ հաջորդ կետով

7. 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերի արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ:

Արմավիրի մարզի երկու տասնյակից ավել համայնքների պաշտոնական համացանցային կայքերից կարելի է հետևել օրենքի պահանջի կատարման ընթացքը:

Այստեղից կարելի է հետևություն անել, որ մարզի ՏԻՄ մարմինները կամ անտեղյակ են, կամ տեղյակ են և արհամարում են ՏԻՄ մասին օրենքի պահանջներին: