Հասարակություն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ

15 փետրվար, 2013

  • Нравится

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության վետերանների խորհրդի նախաձեռնությամբ և Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի համաձայնությամբ խորհրդի ներկայացուցիչները 2012թվ-ից իրականացնում են կրթության զարգացմանն ուղղված ծրագիր: Ոստիկանության վետերանների խորհուրդը նախորդ տարի Արմավիրի մարզային գրադարանին նվիրաբերել է 200 կտոր գեղարվեստական գրականություն, իսկ այսօր Մեծամոր քաղաքի հանրային գրադարանին նվիրեց 215 անուն գեղարվեստական գիրք: Գրադարաններին օժանդակելը Վետերանների խորհրդի գլխավոր նպատակներից է,- վստահեցնում է խորհրդի նախագահ Կարո Հակոբյանը: