Տնտեսություն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԳԱԳԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

16 ապրիլ, 2013

  • Нравится

Ապրիլի 15-ին, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Արմավիրի մարզային վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: Մինչ այդ Գագիկ Ավետիսյանը զբաղեցնում էր ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը: